Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում
Կրթություն, գիտություն
19:15 06/08/2022
Տարածաշրջան

Ախալքալաքի դիմորդները ստիպված քննություն են հանձնում Ախալցիխեում

Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար գործում է «1+4» ծրագիրը, որը թույլ է տալիս նրանց մայրենի լեզվով հանձնել ընդհանուր ունակությունների քննությունը և սովորել նախընտրելի համալսարաններում:

Այդ ծրագրի շրջանակներում դիմորդները հանձնում են ընդհանուր ունակությունների քննություն: Թեստի յուրաքանչյուր մասի վրա աշխատելու համար տրվում է 1 ժամ և 35 րոպե ժամանակ:

Jnews-ը զրուցել այս տարվա դիմորդների հետ, պարզելու համար ինչպիսի՞ն էր քննական տրամադրությունը և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն:

Վեներա Նիկողոսյանն ասել է, քանի որ Ախալքալաքում հնարավորություն չկա քննություն հանձնելու, ստիպված Ախալցիխեում է գրանցվել և հանձնել քննությունը:

Հասմիկ Պետրոսյանն ավարտել է Խավեթ գյուղի հանրային դպրոցը, էքստեռն քննություն է հանձնել: Որոշել է ընդունվել Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի թվային մեդիա բաժինը: Խնդիրների մասին խոսելիս՝ Հասմիկն առանձնացնում է ճանապարհի դժվարությունները, քանի որ ստիպված է եղել վաղ առավոտյան տնից դուրս գալ, որպեսզի ճիշտ ժամանակին հասնի քննական կենտրոն::

 

Placeholder