Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Քաղաքական
09:10 06/08/2022
Աշխարհ

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․

«Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր»:

Շառլ Միշելը նաև գրել է, որ  Բրյուսելում առաջնորդների հաջորդ հանդիպումից առաջ, երկխոսությանը շարունակությունը և օրակարգի բոլոր կետերում կոնկրետ առաջընթացի հասնելն առանցքային է:
 

Placeholder
Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ