Չինացի զինվորականներն անտեսում են իրենց հետ կապ հաստատելու ԱՄՆ-ի փորձերը
Քաղաքական
12:45 06/08/2022
Աշխարհ

Չինացի զինվորականներն անտեսում են իրենց հետ կապ հաստատելու ԱՄՆ-ի փորձերը

ԱՄՆ ռազմական հրամանատարության ներկայացուցիչները բազմիցս փորձել են կապ հաստատել չինացի գործընկերների հետ Թայվանի շուրջ լարվածության սրման ֆոնին, սակայն նրանք չեն պատասխանում զանգերին: Politico պարբեականի բտարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հինգշաբթի օրը պաշտոնապես մեկնարկել են մարտական կրակով Չինաստանի լայնածավալ զորավարժությունները Թայվանի շրջակայքում: Դրանք ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցի են տեղի ունենում կղզու շրջակայքի վեց շրջաններում և կտևեն մինչև կիրակի ժամը 12:00-ն։

«Չինացի զինվորականների ղեկավարներն այս շաբաթ չեն արձագանքել իրենց ամերիկացի գործընկերների բազմաթիվ զանգերին»,-գրում է Politico-ն՝ վկայակոչելով զանգերի փորձերի մասին տեղյակ երեք անձանց:

Placeholder
Չինացի զինվորականներն անտեսում են իրենց հետ կապ հաստատելու ԱՄՆ-ի փորձերը