ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել  Արկադի Դվորկովիչը
Աշխարհում
14:20 08/08/2022
Աշխարհ

ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը

Հնդկաստանի Չեննայ քաղաքում, որտեղ ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան,  տեղի ունեցավ ՖԻԴԵ –ի գլխավոր համաժողովը: Օրակարգի գլխավոր հարցը ընտրություններն էին:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ձայների բացահայտ մեծամասնությամբ ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել  ռուսաստանցի 50 –ամյա Արկադի Դվորկովիչը:

Հնդիկ անվանի գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը ընտրվեց առաջին փոխնախագահ:

Placeholder
ՖԻԴԵ-ի նախագահ է վերընտրվել Արկադի Դվորկովիչը