Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Քաղաքական
09:54 08/08/2022
Տարածաշրջան

Թուրքիան հրաժարվել է աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Երկրի ղեկավարի խոսքով, դա չի արվի այնքան ժամանակ, քանի դեռ սկանդինավյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա կոչ  է արել  Անկարայից զիջումներ չակնկալել այս հարցում։

«Քանի դեռ Շվեդիան և Ֆինլանդիան շարունակում են աջակցել ահաբեկչական կազմակերպություններին, նրանք չպետք է մեզանից դրական վերաբերմունք սպասեն ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ։ Թող ոչ ոք մեզնից զիջումներ չակնկալի այս հարցում»,- ասել է Էրդողանը։

News.ru-ի հաղորդմամբ, նա մատնանշել է, որ Մադրիդյան հուշագիրը միայն Դաշինքին միանալու հրավեր էր, իսկ մուտքն ինքնին «պարզ հարց» չէ։

Placeholder