Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին
Մշակույթ
18:15 08/08/2022
Աշխարհ

Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Կարեն Շահնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Հրամանագրում նշվում է, որ Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը պարգևատրվում է մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար։

Placeholder