Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը․ ՍԱՏՄ
Տնտեսություն
18:00 08/08/2022
Հայաստան

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

«Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder