Մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք
Տարածաշրջան
14:19 09/08/2022
Տարածաշրջան

Մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք

Մեկ շաբաթվա ընթացքում (02.08-09.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից 8 հիվանդ է մահացել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 67 482 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 16,82%:

Անցած շաբաթվա տվյալներով, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 802 նոր դեպք, ապաքինվել է 10 233 մարդ, մահացել է 10 հիվանդ։

Placeholder
Մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք