Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ փոխչեմպիոն
Աշխարհում
13:55 09/08/2022
Հայաստան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝  2,5։1,5 հաշվով հաղթանակ տարավ Իսպանիայի հավաքականի նկատմամբ։

Այսպիսով, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը՝  Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան,  Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, մարզիչ՝ Արման Փաշիկյան, 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոնն է: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: 

Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականները վաստակել էին 19 միավոր և կիսում էին 1-ին և 2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով մեր Հավաքականը դարձավ 44-րդ Շախմատային օլիմպիադիայի փոխչեմպիոն՝ Հայաստան բերելով Օլիմպիական արծաթե մեդալը։

Հայ շախմատիստուհիները վերջին՝ 10-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասան խորվաթուհիների նկատմամբ, վաստակեցին 16 միավոր և բաժանեցին 6-12-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով մեր մարզուհիները  զբաղեցրին 10-րդ տեղը։

Չեմպիոնի կոչումը նվաճեցին  Ուկրաինայի մարզուհիները՝ 18 միավոր։ 

Placeholder
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ փոխչեմպիոն