Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին
Օրվա թեմա
10:30 09/08/2022
Հայաստան

Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր կավարտվի  Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Երեկ  Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ: Մեր հավաքականի առաջատար, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը  սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել։

«Ադրբեջանի հետ խաղերը միշտ շատ նյարդային են լինում, քանի որ շատ ուժեղ թիմ է, անգամ առանց Ռաջաբովի։ Խաղի սկիզբը մեզ համար լավ էր, քանի որ Մամեդյարովը սխալ թույլ տվեց»,- հաղթանակից հետո տված հարցազրույցում ասել է Գաբրիել Սարգսյանը։

Նրա խոսքով, Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում էին առանց Լևոն Արոնյանի. «Անկախ վերջին տուրի արդյունքից, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է»։

Գ.Սարգսյանը նշել է՝ չգիտի, դժվար է ասել, թե որն է իրենց թիմի հաջողության գաղտնիքը. «Բոլորս սիրում ենք մեր երկիրը։ Օլիմպիադան շատ առանձնահատուկ իրադարձություն է, ամեն ոք պայքարում է, ներդնում է բոլոր հնարավորությունները։

Ես կարող եմ ասել, որ բոլորս թիմում լավ ընկերներ ենք, դա շատ լավ մթնոլորտ է ստեղծում թիմում։ Գուցե, դա առավելություն է տալիս»,-նշել է Գաբրիել Սարգսյանը։

Placeholder