Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարի համար կրիտիկական պահին աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Bloomberg-ի հրապարակած վերլուծականին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։ Թերթի վերլուծաբաների կարծիքով՝ Սոչիում կողմերի բանակցությունները կհանգեցնեն նրան, որ Անկարան կկարողանա մասամբ անցնել ռուսական գազի համար ռուբլով վճարելուն՝ դրանով իսկ կայունացնելով լիրայի փոխարժեքը և երկրի ներսում խուսափել գների կտրուկ աճից։
Ինչպես նշվում է հոդվածում, նման քայլերը Էրդողանի համար չափազանց կարևոր են հաջորդ տարի կայանալիք նախագահական նոր ընտրությունների նախաշեմին։ Bloomberg-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի նախագահի վարկանիշը մոտենում է ռեկորդային ցածր մակարդակին, իսկ տնտեսական իրավիճակը լրջորեն անհանգստացնում է ընտրողներին։
«Պուտինի հետ բանակցությունները տեղի ունեցան անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի արժութային պահուստներն ավելացան՝ շնորհիվ ռուսական պետական միջուկային էներգիայի կորպորացիայի՝ Rosatom-ից, իր թուրքական դուստր ձեռնարկությանը Միջերկրական ծովի ափին ատոմակայան կառուցելու համար միջոցների փոխանցման շնորհիվ»,-ասվում է հոդվածում։
Bloomberg-ը նշում է, որ Էրդողանը քայլում է եզրերով՝ զարգացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության շարունակման ֆոնին, որը հրահրել է Արևմուտքի կոշտ պատժամիջոցները։ Թուրքիան այս իրավիճակում չեզոք դիրք է զբաղեցրել՝ դատապարտելով ռազմական գործողությունները, սակայն սահմանափակող միջոցներ չկիրառելով Ռուսաստանի դեմ։ Հրապարակման հեղինակը ընդգծում է, որ Անկարան ակնկալում է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ չցանկանալով լայնամասշտաբ հարաբերությունների խզում հրահրել ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ։