Նորակոչիկները երդվում են
Հասարակություն
16:36 10/08/2022
Հայաստան

Նորակոչիկները երդվում են

ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։  Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։

ՊՆ-ից հայտնում են, որ խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։


 

Placeholder
Նորակոչիկները երդվում են