Ֆրանսիայի ոստիկանությունը կրակ է բացել Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում
Իրավունք
12:25 10/08/2022
Աշխարհ

Ֆրանսիայի ոստիկանությունը կրակ է բացել Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում դանակով զինված ագրեսիվ տղամարդու է ձերբակալել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ նման լուր է հայտնել BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի առավոտյան 2F տերմինալի հանրային տարածքում։

BFMTV-ի՝ ոստիկանությունը բազմիցս խնդրել է դանակով զինված անօթևան տղամարդուն վայր դնել այն, սակայն նա անտեսել է ոստիկանության պահանջները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդն առանց կանգ առնելու քայլել է դեպի ոստիկաններ, ինչի պատճառով ոստիկանները կրակ են բացել և վիրավորել նար որովայնը։

Ձերբակալվածի վիճակի մասին տեղեկություն չի հայտնվում։

Placeholder
Ֆրանսիայի ոստիկանությունը կրակ է բացել Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում