Սահակաշվիլիին կհետազոտեն ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները
Մշակույթ
17:10 10/08/2022
Տարածաշրջան

Սահակաշվիլիին կհետազոտեն ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ստուգմանը կմիանան ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ից կժամանեն հոգեբույժ, նյարդաբան և գաստրոէնտերոլոգ, ինչպես նաև մարդու իրավունքների փորձագետ, դատաբժշկական փորձագետ և գուցե ևս մեկը դատաբժշկական փորձագետ կավելացվի Շվեյցարիայից: Նրանք կայցելեն Միխեիլ Սաակաշվիլիին»,-ասել փաստաբանը:

Նրա խոսքով՝ բժշկի այցը նախատեսված է երկու օրով։ Նախկին նախագահը կարող է լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենալ, որից հետո եզրակացություն կտրվի։

Մայիսի 12-ին Սաակաշվիլիին կալանավայրից տեղափոխել են մայրաքաղաքի «Վիվամեդ» կլինիկա՝ բուժզննում անցնելու համար։ Ավելի ուշ նախկին նախագահն ասել էր, որ բժիշկներն իր մոտ ողնաշարի վնասվածք են ախտորոշել, և խնդիրը լուծելու համար վիրահատություն է անհրաժեշտ։
 

Placeholder