Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում տան պայթյունի հետևանքով
Աշխարհում
10:06 11/08/2022
Աշխարհ

Առնվազն երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում տան պայթյունի հետևանքով

Առնվազն երեք մարդ է զոհվել և 39 տուն է վնասվել ԱՄՆ Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: CNN-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Հնարավոր է նաև այլ զոհեր լինեն, մենք դեռ չենք ավարտել մեր որոնումները... Վնասի նախնական գնահատումը ցույց է տալիս, որ 39 տուն լուրջ վնասվել է»,-ասել է հրշեջների ղեկավար Մայք Քոնելլին:

Միջադեպը հետաքննվում է։

Placeholder