Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 6,8%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1985 թվականից ի վեր։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայության Insee կայքը։
«Հունիսի համեմատ Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին աճել են 0,3%-ով (հունիսին՝ 0,7%-ով)»,-հայտնում է Insee-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսին հանրապետությունում ծառայությունների աճը կազմել է 3,9 %, մինչդեռ մեկ ամիս առաջ թանկացումը եղել է 3,3 %-ի մակարդակում։ Ապրանքները թանկացել են 6,8%-ով, իսկ հունիսին՝ 5,8%-ով։ Սակայն էլեկտրաէներգիայի գների աճը դանդաղել է մինչև 28,5 %՝ հունիսի 33,1 %-ի դիմաց։