Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները
Քաղաքական
16:28 12/08/2022
Տարածաշրջան

Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները

Իրանը դիտարկում է եվրոպական երկրներից ստացած միջուկային գործարքը վերականգնելու առաջարկները։ Այս մասին ուրբաթ հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։

«Իրանը վերանայում է ստացված առաջարկները՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են մեր պահանջներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերել է իրանական լրատվական գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ եվրոպական առաջարկներն ընդունելի կլինեն, եթե լուծում տան Իրանի քաղաքական հարցերին, որոնք առնչվում են պատժամիջոցներին և միջուկային զենքի չտարածման պայմանագրից ԱՄՆ-ի չհեռանալու երաշխիքներին:

Placeholder
Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները