Մի քանի բնակավայրերում այսօր շչակ է գործարկվելու
Հասարակություն
09:17 12/08/2022
Հայաստան

Մի քանի բնակավայրերում այսօր շչակ է գործարկվելու

Այսօր հանրապետության մի քանի համայնքներում շչակներ են գործարկվելու։ ԱԻ նախարարությունը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրում շչակ է փոձարկվելու:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:


 

Placeholder
Մի քանի բնակավայրերում այսօր շչակ է գործարկվելու