Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից
Աշխարհում
15:14 13/08/2022
Աշխարհ

Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից

Աուգսբուրգի, Դյուսելդորֆի և Դրեզդենի տեխնիկական համալսարանների հետազոտողները պարզել են, որ պատվաստված մարդիկ, որոնք մահացել են կորոնավիրուսից, շատերն ունեցել են ծանր ուղեկցող հիվանդություններ և վարակվելիս ստացել են շատ մեծ վիրուսային բեռ: «Գազետա ռու»-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են «Nature Modern Pathology» ամսագրում:

Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի հետևանքով նախկինում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց շրջանում 29 մահվան դեպք։ Բոլոր հիվանդները մահացել են 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում։

Ուսումնասիրված խմբում ներառվել է կորոնավիրուսից մահացած 141 չպատվաստված հիվանդ։ Գիտնականները պարզել են մահվան պատճառները, նկարագրել են օրգանների հյուսվածքաբանական փոփոխությունները և առանձնահատկությունները՝ կապված մահացածի տարիքի, պատվաստանյութի տեսակի, նրանց առողջական վիճակի և վիրուսի տարբերակի հետ։

16 մասնակի և 13 ամբողջությամբ պատվաստված անձի դիահերձում է կատարվել: Մահացած հիվանդների մեծ մասը տարեցներ էին և տառապում էին մի շարք ուղեկցող հիվանդություններով։ Իրական ժամանակում օգտագործելով RT-qPCR մեթոդը, գիտնականները պատվաստված հիվանդների մոտ օրգաններով վիրուսի զգալիորեն շատ տարածում են արձանագրել: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հիվանդները ստացել են շատ ավելի մեծ վիրուսային բեռ, քան չպատվաստված հիվանդների խումբը:

Բացի այդ, շատ պատվաստված հիվանդներ, ովքեր մահացել են, ունեցել են սնկային կամ բակտերիալ սուպերինֆեկցիա, չարորակ նորագոյացություններ կամ իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ են ընդունել: Այսպիսով, պատվաստված անձանց մոտ COVID-19-ի մահերը հազվադեպ էին և հաճախ կապված էին ծանր ուղեկցող հիվանդությունների, իմունոպրեսիվ վիճակների և բարձր վիրուսային բեռի հետ, ինչը հետագայում հաստատում է պատվաստման արդյունավետությունը:

Placeholder
Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից