Հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող ռուսները 2023 թ. կարող են բախվել դեղերի անբավարարության խնդրի հետ
Աշխարհում
14:22 13/08/2022
Աշխարհ

Հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող ռուսները 2023 թ. կարող են բախվել դեղերի անբավարարության խնդրի հետ

Ռուսաստանում հազվագյուտ հիվանդություններով հիվանդները 2023 թվականին կարող են չստանալ անհրաժեշտ դեղամիջոցները՝ իրենց գնումների պետական ֆինանսավորման հետ կապված դժվարությունների պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով Հիվանդների համառուսաստանյան միության հաղորդագրությանը։

Միությունը համապատասխան նամակ է հղել վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած հիվանդների թվի աճին, 2012 թվականից ծրագրի ֆինանսավորումը շատ քիչ է աճել՝ 51,9 միլիարդ ռուբլուց հասնելով 66,9 միլիարդի:

Կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականին ծրագրի բյուջեի դեֆիցիտը կարող է կազմել 20 միլիարդ ռուբլի։ Այս կապակցությամբ միությունը խնդրում է կառավարությանը, 2023-2025 թվականների դաշնային բյուջեն մշակելիս, նախատեսել լրացուցիչ առնվազն մինչև 86,9 միլիարդ ռուբլու հատկացնում Առողջապահության նախարարությանը՝ ծրագրի ֆինանսավորումն ապահովելու համար:

Ռուսաստանում որոշ հազվադեպ հանդիպող հիվանդություններ ունեցող մարդիկ դեղեր են ստանում «17 նոսոլոգիա» պետական ծրագրով, որը գործում է 2008 թվականից և ֆինանսավորվում է դաշնային բյուջեից։
 

Placeholder