Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեստորանները հայտնել են Ռուսաստանում ձկան և ծովամթերքի գների մինչև 50 % թանկացման մասին
Ռուսական ռեստորանները արձանագրել են ձկան և ծովամթերքի գների կտրուկ աճ՝ տեղ-տեղ թանկացումը տատանվում է 40%-ից մինչև 50%: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչների հաղորդագրությանը։
«Ամեն ինչի շատ ուժեղ թանկացում եղավ, ինչը բերեց սննդի արժեքի (սննդի ինքնարժեքի) էական բարձրացման։ Որոշ դեպքերում այն կազմել է 40-50%: Քանի որ մենք չենք կարող այս չափով բարձրացնել մանրածախ գինը, ստիպված եղանք այլընտրանքային բաղադրիչներ փնտրել»,-ասում է Դոնի Ռոստովում ռեստորանների խմբի համահիմնադիր Գաջի Զուլումխանովը:
Նրա խոսքով, օտարերկրյա ապրանքների թանկացման պատճառով ռեստորանները սկսել են ներմուծվող ձուկն ու ծովամթերքը փոխարինել հայրենականով, սակայն ներմուծվածին տեղականով փոխարինումից հետո ռեստորանները սկսել են ավելի շատ գումար ծախսել ձուկ գնելու վրա։