1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են 39 ՏՏ ընկերություններ
Տնտեսություն
15:31 13/08/2022
Հայաստան

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են 39 ՏՏ ընկերություններ

Modex գործակալությունը ՊԵԿ տվյալների հիման վրա կազմել է ՏՏ ոլորտի խոշորագույն հարկատուների ցանկը 2022թ-ի առաջին կիսամյակում:

2022թ-ի 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 39 ՏՏ ընկերություն:

2022 թվականի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված այդ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկ և վճար, որից՝ 4.3 մլրդ դրամը շահութահարկի գծով, իսկ 16.2 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով:

Գործակալությունը նշում է՝  համեմատության համար, 2021թ-ին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկ և վճար:

Լուսանկարը՝ գործակալության։

 

Placeholder