Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի
Առողջություն
20:38 14/08/2022
Հայաստան

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի:

ԱՆ-ից հայտնում են, որ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա երեխային ու նրա մորը:

Նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Placeholder