Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է
Իրավունք
17:12 15/08/2022
Հայաստան

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է

Նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է։

Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ  Ալեքսանյանն ու մանրամասնում, որ գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։

«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,-մանրամասնել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին պաշտպանների միջնորդությամբ դատարանը հրավիրել էր հրատապ նիստ։ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 

Placeholder
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է