Սպառողին  մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ
Տնտեսություն
12:18 15/08/2022
Հայաստան

Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ

Երևանի խանութներում քաղաքացիները նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։

Տնտեսվարողն այն աստիճան է նմանեցրել փաթեթավորումը, որ առաջին հայացքից տաբերությունները նկատելի չեն, և այո, սպառողին մոլորեցնել կհաջողվի։

Քաղաքացիների ահազանգից հետո Panorama.am-ը  մոտ մեկ ամիս առաջ նման փաթեթավորմամբ աղ լուսանկարել է «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում ու փոխանցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։

Այսօր հետաքրքրվեցինք, թե՞ ինչ քայլ է իրականացրել հանձնաժողովը, ի՞նչ է պարզվել դրանց արդյունքում։

«Աշխատանքները ընթացքի մեջ են։ Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,-նշեցին հանձնաժողովից։


Placeholder
Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ