Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Առողջություն
15:35 15/08/2022
Հայաստան

Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  օգոստոսի 8-14-ը, կատարվել է ընդհանուր 6829  թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1713 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1704 հիվանդ, մահվան 6 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361  դեպք, որոնցից 417 865  առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով արձանագրվելէ 8643 մահվան դեպք:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 321 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 165 287 թեստավորում:

Placeholder
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է