ԱԱԾ. Վերահսկվում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում
Իրավունք
11:34 15/08/2022
Հայաստան

ԱԱԾ. Վերահսկվում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

«Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում»,-հայտնում են ԱԱԾ-ից։

Placeholder
ԱԱԾ. Վերահսկվում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում