Բժշկի խորհուրդը. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում
Առողջություն
14:50 15/08/2022
Հայաստան

Բժշկի խորհուրդը. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում

ԵՊՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Քրիստինա Վարդանյանը գրում է.

«Աղետի հետևանքով առաջացած օդի աղտոտվածության վտանգները նվազեցնելու նպատակով՝ կատարեք հետևյալ քայլերը․

1. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում։ Օրվա այս ժամին օդում սմոգի առավելագույն քանակն է։
2. Հնարավորինս քիչ դրսում եղեք, հատկապես շոգ ժամերին։
3. Եթե պետք է դուրս գաք փողոց, ապա թոքային, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդություններով տառապողները պետք է իրենց հետ վերցնեն անհրաժեշտ դեղամիջոցները։
4. Մի բացեք պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործեք օդորակման և օդի մաքրման համակարգեր:
6. Պատուհաններին կախեք խոնավ շորեր և պարբերաբար փոխեք։
7. Կատարեք բնակելի և աշխատատանքային տարածքներում խոնավ մաքրում։ Օգտակար է նաև ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար։
8. Ողողեք քիթը և կոկորդը:
9. Օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունեք։
10. Սահմանափակեք ֆիզիկական ակտիվությունը։
11. Եթե առկա է ծուխ՝ կրեք պաշտպանիչ դիմակներ, որոնք պետք է խոնավացնել, իսկ պատուհանների ու դռների բացվածքները խոնավ շորով մեկուսացնել»։
 

Placeholder
Բժշկի խորհուրդը. Խուսափեք վաղ առավոտյան լինել դրսում