Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը
Առողջություն
16:27 15/08/2022
Հայաստան

Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից հայտնում են՝ փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին:

 ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 



Placeholder