Ղազինյան. Իրավապահ մարմինների խնդիրն է առանց խուճապ տարածելու ստուգել այդ ահազանգերը
Իրավունք
16:02 16/08/2022
Հայաստան

Ղազինյան. Իրավապահ մարմինների խնդիրն է առանց խուճապ տարածելու ստուգել այդ ահազանգերը

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Դադարեցրե՜ք կեղծ ահազանգերի մասին հայտարարություններ անելն ու ժողովրդին ահաբեկելը. կարողանում եք, ստուգեք, գտեք ու վնասազերծեք: Չեք կարողանում, ուրեմն լռեք:

Տեղադրված ռումբերի մասին ահազանգ կարող է անել յուրաքանչյուր տխմար, լինի դա Հայաստանի ներսում, թե դրսում, իսկ իրավապահ մարմինների խնդիրն է առանց խուճապ տարածելու ստուգել այդ ահազանգերը:

Որտեղ պետք է ճիշտ տեղեկություն տալ, ստում ու կեղծում եք, որտեղ պետք չէ, դառնում եք փիառշիկ»։

Placeholder
Ղազինյան. Իրավապահ մարմինների խնդիրն է առանց խուճապ տարածելու ստուգել այդ ահազանգերը