Վրաստանի նախագահ. Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին
Քաղաքական
14:27 16/08/2022
Տարածաշրջան

Վրաստանի նախագահ. Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։

Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Խորը ցավ եմ ապրում Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին, բայց նաև ուժ ու տոկունություն շտապօգնության աշխատակիցներին, փրկարարներին։ Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին»,-գրել է հարևան երկրի ղեկավարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևանի կենտրոնում գնվող «Սուրմալու» տոնավաճառում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչին հաջորդել է խոշոր հրդեհ ու փլուզում։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 16 մարդ, այս թվում մեկ հղի կին ու երեխա, անհետ կորած է համարվում 8 մարդ։

Placeholder
Վրաստանի նախագահ. Ես կանգնած եմ Հայաստանի ժողովրդի կողքին