«Հրապարակ». Իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել
Օրվա մամուլ
09:21 17/08/2022
Հայաստան

«Հրապարակ». Իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս գործընթացն իրականացվում է առանց ձևականությունների։ Աշխատակիցներից ահազանգ ենք ստացել, որ փոխթաղապետ Վարդան Բեկչյանը նրանց կանչում է իր մոտ և պայման դնում՝ կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ:

Ահազանգած աշխատակիցն ասաց, որ վերջերս ազատված թաղապետ Կարեն Հակոբյանն էլ էր դա անում, բայց անում էր զգուշորեն` թաղապետարանի աշխատակից Լիլիթ Նիկոյանի միջոցով, ում հատուկ սենյակ էր հատկացրել, վերջինս նախապես ուսումնասիրում-տնտղում էր, թե ում կարելի է ՔՊ շարքերը ներգրավել, ում` ոչ, որ գործընթացը հնարավորինս անաղմուկ ընթանա: Հիմա որոշել են հրաժարվել ավելորդ ձևականություններից և աշխատակիցներին պարտադրել, որ մտնեն ՔՊ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Իշխող ուժը պետական կառույցները ՔՊ-ականացնելու խնդիր է դրել