Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Տարածաշրջան
11:17 17/08/2022
Տարածաշրջան

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպք։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Պեդրամ Փաք-Աինը։

«Կապիկի ծաղիկը հայտնաբերվել է 34-ամյա կնոջ մոտ»,- ասել է նա։

Նա նշել է, որ հիվանդն ապրում է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում, հիվանդությունը հաստատելուց հետո նրան անմիջապես մեկուսացրել են։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում, սակայն նշվել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր տարածաշրջանների համար, բացի Եվրոպայից:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:

Placeholder
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը