Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի կեղծ ահազանգերի հեղինակներին, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում և վագոններում ուշադիր լինեն և եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետևանքն է։
ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին և պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին և նման հայտարարություններ տարածել։
Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում