Ասադի 5 պահանջը Էրդողանին
Քաղաքական
13:49 19/08/2022
Տարածաշրջան

Ասադի 5 պահանջը Էրդողանին

Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային:

Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․

1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին

2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին

3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև

4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա

5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։

Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել.

1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները»։

2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին»,

3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտերգրացիոն գործընթացները։

4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։

Placeholder