Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին
Տնտեսություն
16:56 19/08/2022
Աշխարհ

Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին

Գերմանական տնտեսության հեռանկարը բավականին մռայլ է էներգիայի գների և մատակարարման սահմանափակումների պատճառով: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվության տվյալներին։

«Տնտեսության հետագա զարգացման հեռանկարներն այժմ շատ մռայլ են՝ անորոշության բարձր աստիճանով», - նշել են նախարարությունից։

Զեկույցում նշվում է, որ Գերմանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում լճացել է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում հատուկ գործողությունը հանգեցրել է նրան, որ էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ կորոնավիրուսային համաճարակը և մատակարարման դժվարությունները տնտեսությունը հասցրել են ռեցեսիայի եզրին։

Նախարարության տվյալներով՝ Գերմանիայի տնտեսության աճի կանխատեսումները կթարմացվեն հոկտեմբերի 12-ին
 

Placeholder