Վանաձորում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը
Առողջություն
20:33 19/08/2022
Հայաստան

Վանաձորում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած, լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով:Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

«3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:

Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլև հիվանդանոցի ողջ անձնակազմին: Թե՛ մայրիկի, թե՛ նորածնի վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,-ասվում է հաղորդագրությունում։

 

Placeholder