Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը
Աշխարհում
12:36 19/08/2022
Աշխարհ

Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը

Սաքսոնիա Անհալթ երկրամասի Հալլե Զաալեքրայս շրջանի առևտրային ասոցիացիան սուր նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՝ պահանջելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում հանուն Գերմանական տնտեսության պահպանման: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Die Welt-ին։

Ինչպես նամակում նշել են գերմանացի արհեստավորներն ու արդյունաբերողները, իրենք և իրենց հաճախորդները մտահոգված են երկրի ապագայով ՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով սրված ծանր ճգնաժամի պայմաններում:

«Մենք՝ որպես վարպետներ, մեր հաճախորդների հետ բազմաթիվ զրույցներից գիտենք, որ նրանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում զոհաբերել իր դժվարությամբ վաստակած կենսամակարդակը հանուն Ուկրաինայի: Ցանկանու՞մ եք լինել կանցլերը, ով Գերմանիան կործանեց: Դուք իսկապես ցանկանում եք զոհաբերել ձեր երկիրը»,- նշված է նամակում։

Առևտրային ասոցիացիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կենսամակարդակի անկումը, նույնիսկ միջին խավի համար, կբերի գնողունակության կտրուկ նվազման, հետևաբար՝ արհեստավորների կործանման։
 

Placeholder
Գերմանացիները Շոլցին հորդորել են Զելենսկու համար չվտանգել երկիրը