Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել է16 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, բուժաշխատողներ, հրշեջներ
Տարածաշրջան
15:25 20/08/2022
Տարածաշրջան

Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել է16 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, բուժաշխատողներ, հրշեջներ

Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։

Զոհվածների թվում կան լրագրողներ, հայտնել է Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը։

Ըստ թուրքական հեռուստաալիքի, Տարսուս-Ադանա-Գազիանթեփ մայրուղու «Նիզիփ» կոչվող  հատվածում ուղևորափոխադրող ավտոբուսը մխրճվել է տարածքում կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ։

Զոհվածների թվում կան երկու բուժաշխատող, երեք հրշեջ և երկու լրագրող։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Նշվում է, որ տուժածների թիվը երկու տասնակից ավելի է։
 

Placeholder
Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել է16 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, բուժաշխատողներ, հրշեջներ