Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է ինքն իր վրա։ Դեպքի վայրում աշխատող լրագրողներին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով, ոստիկանապետի առաջին տեղակալի բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ, ինչից հետո տղամարդու դին գտել են գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ոստիկանների շրջանում տուժածներ չկան։
«Քաղաքացին ինքնսպան է եղել։ Այս պահին այսքանը, հետո ոստիկանությունը հաղորդագրություն կտարածի»,-ասաց նա։