Մասիսի քաղաքապետարանում ոստիկանները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին
Իրավունք
01:09 20/08/2022
Հայաստան

Մասիսի քաղաքապետարանում ոստիկանները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում»։

Placeholder
Մասիսի քաղաքապետարանում ոստիկանները մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին