Ջերմաստիճանն  աստիճանաբար կնվազի
Հասարակություն
13:23 20/08/2022
Հայաստան

Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի  20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի  20-24- ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +37 աստիճան տաքություն։

 

 

Placeholder
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի