Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան
Քաղաքական
14:08 20/08/2022
Տարածաշրջան

Իրանի ռազմական պատվիրակությունն այցելել է Ադրբեջան

ԻԻՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ հանդիպել է այդ երկրի ռազմական բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների հետ: Այս մասին հայտնում է ParsToday:

«Հանդիպման ժամանակ Իրանի պատվիրակության անդամներն ընդգծել են երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ տարբեր ոլորտներում։

Իրանի  պատվիրակության ղեկավար, բրիգադի գեներալ Ֆարհադ Արիան Ֆարն ասել է, որ այս հնգօրյա այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն պաշտպանության և անվտանգության ոլորտների պաշտոնյաների հետ, կկազմվեն երկու երկրների համագործակցության ճանապարհային քարտեզները, կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ՝ ապահովելու տարանցիկ երթուղու և էներգետիկայի անվտանգությունը, մասնակցությունը պաշտպանական պատրաստությանը և ազատագրված տարածքների վերակառուցմանը։

Գեներալ Արիան Ֆարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի  հետ»,- նշված է նյութում։
 

Placeholder