Իրանը ռազմական տեխնիկա արտադրող աշխարհի 5 ամենազարգացած երկրների թվում է
Տարածաշրջան
11:42 20/08/2022
Տարածաշրջան

Իրանը ռազմական տեխնիկա արտադրող աշխարհի 5 ամենազարգացած երկրների թվում է

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարի ավագ խորհրդականը հայտարարել է, որ «ռազմական տեխնիկայի արտադրության, մասնավորապես՝ նախագծման, տեխնոլոգիայի և բարձր առաջադեմ պահեստամասերի արտադրության տեսանկյունից Իրանն աշխարհի առաջատար հնգյակում է», գրում է ParsToday-ը։

Բրիգադի գեներալ  Շահրոխ Շահրամն Իրանի  Շիրազ քաղաքում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում ասել է, որ Իրանը Փահլավիների ռեժիմի ժամանակ արտասահմանից ունեցած կախվածությունից այսօր հասել է մի մակարդակի, որ կարողանում է ռազմական արտադրանք արտահանել այլ երկրներ։

Նա նշել է. «Նախկինում իրականացվող  հակադարձ ճարտարագիտությունից և կրկնօրինակումից այսօր մենք հասել ենք շատ առաջադեմ տեխնոլոգիաների և մասերի արտադրության ու նախագծման, և դարձել այս ոլորտում հինգ առաջադեմ երկրներից մեկը»։

Նշելով, որ ԻԻՀ պաշտպանական ու ռազմական բյուջեն հարևան և տարածաշրջանային երկրների համեմատ շատ ցածր է, Շահրոխ Շահրամն ասել է. «Մեզ հաջողվեց նման բյուջեով դառնալ աշխարհի ամենաապահով երկիրը, քանի որ մենք ինքներս ենք իրականացնում ու ավարտում բոլոր աշխատանքները: Արդյունքում այսօր հասել ենք մի կետի, որ կարող ենք դիմակայել մի գերտերության, որի ռազմական բյուջեն հավասար է աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեներին»:

Placeholder