«Ռուսական կենտրոն»՝ Քաջարանում
Կրթություն, գիտություն
16:48 22/08/2022
Հայաստան

«Ռուսական կենտրոն»՝ Քաջարանում

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Քաջարան քաղաքի 64-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է 7-րդ «Ռուսական կենտրոն»-ը։

Կրթամշակութային կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրել են Հայաստանում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը, Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանը, «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Հատկանշական է, որ նման կրթական կենտրոններ են բացվում ոչ միայն մարզկենտրոններում, այլև Հայաստանի տարբեր քաղաքներում և փոքր համայնքներում։  Այս կենտրոնը 7-րդն է, ինչը փաստում է, որ նման բարդ աշխարհաքաղաքական ժամանակահատվածում մեր ժողովուրդները գործակցում են  հումանիրտար-կրթական բնագավառում։ Ճանաչելով լեզուն և մշակույթը մենք ավելի լավ ենք ճանաչում միմյանց», - նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնևը։

«Այսուհետև մեր երեխաներ ավելի խորը կուսումնասիրեն ռուաական մշակույթը, լեզուն, այս կրթական կենտրոնը յուրօրինակ հարթակ է, որը կստեղծի կրթական ժամանց և էլ ավելի կամպրապնդի մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունները», - ասել է   Քաջարանի  քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Կենտրոնի փոխանցմամբ, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ և Քաջարանի քաղաքապետարանի օժանդակությամբ բացված նորաբաց կենտրոնում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ, որտեղ երեխաները կսովորեն ռուսերեն, կծանոթանան ռուսական մշակույթին ու պատմությանը։ 

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացված 7-րդ «Ռուսական կենտրոնն» է։ Նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Իջևանում, Մալիշկա և Վարդաձոր համայնքներում։ Ռուսերենի անվճար դասընթացներ են իրականացվում Հայաստանի 37 քաղաքներում։

Placeholder
«Ռուսական կենտրոն»՝ Քաջարանում