Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը
Քաղաքական
14:20 22/08/2022
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է, որ «փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ, կընդլայնվի նավաշինության, ավիացիայի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը», գրում է ParsToday-ը։

Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը երկուշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա: Վնուկովո օդանավակայանում նրան դիմավորել է Դաշնությունում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:
Լրագորղների հետ ճեպազրույցում Ամիը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և խորացման համար առկա է համապատասխան ենթահող:

Անդրադառնալով Ռուսաստան գազային տուրբինների և տեխնոլոգիական արտադրանքի արտահանմանը, Ֆաթեմի Ամինն ասել է. «Այս ուղևորության ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնցից գլխավորը նավաշինության, ավիացիայի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում համագործակցության մեկնարկն է»:

Նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին իրանական 50 ընկերությունների ներկայությունը, հավելելով. «Այս ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող իրանական և ռուսական ընկերությունները կհամագործակցեն»:
 

Placeholder
Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը