Ռուսական կինոյի օրերն առաջին անգամ կանցկացվեն Հայաստանում
Մշակույթ
13:12 23/08/2022
Հայաստան

Ռուսական կինոյի օրերն առաջին անգամ կանցկացվեն Հայաստանում

IVI առցանց կինոթատրոնը կդառնա Հայաստանում ռուսական ֆիլմերի օնլայն փառատոնի անցկացման հարթակը Հայաստանում, որը տեղի կունենա օգոստոսի 22-ից սեպտեմբերի 12-ը: Ռուսական հայտնի սերիալներն ու ֆիլմերը կթարգմանվեն հայերեն և հասանելի կլինեն IVI-ում անվճար՝ RFFAM* հատուկ պրոմո կոդով՝ http://www.ivi.ru/collections/RFFAM։

Ռուսական կինոյի օրերը Russian Film Festival բրենդի ներքո շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը, և այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ Հեռուստադիտողը կվայելի ռուսական կինեմատոգրաֆի ամենաթեժ սերիալներն և կինոհիթերը հայերեն ենթագրերով։

Փառատոնի ծրագիրը ներառում է հինգ ռուսական ֆիլմ՝ IVI Originals շարքի սերիալային հիթերը՝ «Եվ կրկի՛ն բարև ձեզ» Անդրեյ Մերզլիկինի գլխավոր դերակատարմամբ և Աննա Մելիքյանի «Քնքշություն» մելոդրամատիկ սերիալը, քվեստ այն մասին, թե ինչպես վճարել հիփոթեքը «Ընտանեկան բյուջե» կատակերգությունում, ինչպես նաև «Սուպեր Մյաու» և «Երկու պոչ» մուլտֆիլմերի հմայիչ հերոսների արկածները:

Ռուսական կինոյի օրերը Հայաստանում կազմակերպել է «ՌՈՍԿԻՆՈ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։

IVI-ի բաժանորդների համար դիտումը հասանելի է հետևյալ հղումով՝ http://ivi.ru/collections/rffam։

Իսկ նրանց համար, ովքեր դեռ գրանցված չեն IVI-ում, հնարավորություն է ընձեռվում ակտիվացնել RFFAM պրոմո կոդը հետևյալ հղումով՝ https://clck.ru/sbYv4 և նվեր ստանալ 30 օր բաժանորդագրություն*։

Կազմակերպիչների փոխանցմամբ, ակտիվացումը հասանելի է մինչև 2022 թ. սեպտեմբերի 12-ը Հայաստանի տարածքում՝ նշելով բանկային քարտի տվյալները, 180 օրվա ընթացքում գործող բաժանորդագրության և այլ պրոմոկոդերի ակտիվացման բացակայության դեպքում: Մանրամասները՝ https://www.ivi.ru/info/agreement։

Placeholder
Ռուսական կինոյի օրերն առաջին անգամ կանցկացվեն Հայաստանում