«Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է,...»՝ կոչ օգնելու երեխաներին
Կրթություն, գիտություն
12:38 23/08/2022
Հայաստան

«Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է,...»՝ կոչ օգնելու երեխաներին

Բարերար Թերեզա Մխիթարյանը կոչ և խնդրանք ունի՝ օգնել անապահով երեխաներին գրենական պիտույքներով։ 

«Ամեն տարի Հայաստանի տարբեր անկյուններում ապրող հարյուրավոր երեխաների սեպտեմբերի մեկից առաջ նվիրում ենք դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:

Շատ ընտանիքներ միջոց չունեն երեխաներին ամենաանհրաժեշտ պարագաներով ապահովելու:
Երեխաները շատ են ուրախանում, մենք էլ՝ հետները , երբ տեսնում ենք նրանց փայլող ու ուրախ աչքերը :

Ովքեր ցանկանում են միանալ, կարող են գրենական պիտույքների փաթեթ պատրաստել և փոխանցել Gevorg Gyarakyan-ին կամ ինձ կարող
եք գրել  :

Արցախցի մի շատ լավ ընկեր ունեմ,  միշտ ասում է. « Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է , անպայման այսօր ծառ տնկեք …..»։

Շնորհակալություն»,- հայտնում է նա իր ֆեյսբուքյան էջում։


 

Placeholder
«Նույնիսկ եթե վաղը աշխարհի վերջն է,...»՝ կոչ օգնելու երեխաներին