Քըրք Քըրքորյանի ազգականը հնարավոր է Հայաստանը ներկայացնի 2024թ. օլիմպիական խաղերում
Սպորտ
17:47 24/08/2022
Հայաստան

Քըրք Քըրքորյանի ազգականը հնարավոր է Հայաստանը ներկայացնի 2024թ. օլիմպիական խաղերում

Հնարավոր է, որ ամերիկուհի Քերրի Շոպֆ-Աղաջանյանը Հայաստանը ներկայացնի 2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ձիասպորտի մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Գեղավարգ /դրեսաժ/ մրցաձևում  Շոպֆ-Աղաջանյանը, Սոմյուր անունով  14-ամյա  իր  նժույգով,  բավականին բարձր միավորներ է վաստակել  Հոլանդիայի Ռոտերդամում  2019-ին  անցկացված Եվրոպայի , Դանիայի Հերնինգ քաղաքում  վերջերս կայացած աշխարհի առաջնություններում և միջազգային վարկանիշային մրցաշարերում:

Մինչ փարիզյան ստուգատեսը  մարզուհին կմասնակցի ևս  մի  շարք վարկանիշային մրցաշարերի, կհարստացնի իր միավորների քանակը և, հավանաբար,  դառնա  օլիմպիական:

Ի դեպ, տիկին Քերրին,  որոշ տեղեկությունների համաձայն, մեր մեծանուն հայրենակից և մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի ազգակցուհին է:

Placeholder