Արցախում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում
Տարածաշրջան
14:44 25/08/2022
Հայաստան

Արցախում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում

Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից հայտնում են՝ հրշեջ-փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում  են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
Արցախում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում